Շախմատի աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է


Շախմատի աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է
Սեպտեմբեր 13 21:27 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է ռուս Դանիիլ Դուբովին:

Մրցող շախմատիստների միջև կայացած առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի:

Մրցաշարի քառորդ եզրափակչում Արոնյանն ուժերը կչափի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:

Հավելենք, որ քառորդ եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: