Օզիլը կարող է լքել Արսենալն անվճար


Օզիլը կարող է լքել Արսենալն անվճար
Սեպտեմբեր 13 19:40 2017

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել ակումբը,- վստահեցնում է «Bild»-ը:

Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը կարող է լքել «զինագործների» ճամբարն անվճար: Կողմերը պայմանագրի ժամկետը երկարաձգելու բանակցություններ դեռ չեն վարել:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսը: