Վերջին 1 տարվա ընթացքում կառավարության օրենսդրական նախագծերի ու որոշումների մեծ մասը վերաբերել է տնտեսական ոլորտին


Վերջին 1 տարվա ընթացքում կառավարության օրենսդրական նախագծերի ու որոշումների մեծ մասը վերաբերել է տնտեսական ոլորտին
Սեպտեմբեր 13 17:51 2017

2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017-ի սեպտեմբերի 7-ը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել և ՀՀ Ազգային Ժողով ներկայացվել 160 օրենքի նախագիծ:

Այդ մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվության մեջ: Նախագծերի 39 տոկոսը վերաբերում է տնտեսական ոլորտին, 10 տոկոսը՝ սոցիալական, 41 տոկոսը՝ պետաիրավական, 10 տոկոսը՝ տարածքային, բնապահպանական, քաղաքաշինական և էներգետիկ ոլորտներին: Նույն ժամանակահատվածում կառավարության կողմից ընդունվել է 1351 կառավարության որոշում: Դրանցից 58 տոկոսը վերաբերել է տնտեսական և ֆինանսական ոլորտին, 13 տոկոսը՝ սոցիալական, 19 տոկոսը՝ պետաիրավական, 10 տոկոսը՝ տարածքային, բնապահպանական, քաղաքաշինական և էներգետիկ ոլորտներին:



loading...