Հայաստանից արտահանումը կազմել է $1185.1, ներմուծումը՝ $2161.7 մլն. Կառավարության հաշվետվություն


Հայաստանից արտահանումը կազմել է $1185.1, ներմուծումը՝ $2161.7 մլն. Կառավարության հաշվետվություն
Սեպտեմբեր 13 19:42 2017

2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն ԱՄՆ դոլարով կամ 21.6 %-ով:

Նույն ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը Հայաստան կազմել է 2161.7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 479.1 մլն ԱՄՆ դոլարով կամ 28.5 %-ով):

Կառավարության մեկ տարվա (2016 թ. սեպտեմբերի 1-ից 2017 թ. օգոստոսի 30) հաշվետվության համաձայն, ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճով:



loading...