Բարսելոնան հաղթեց Յուվենտուսին, Մեսսին 2 գոլ խփեց Բուֆոնին


Բարսելոնան հաղթեց Յուվենտուսին, Մեսսին 2 գոլ խփեց Բուֆոնին
Սեպտեմբեր 13 00:54 2017

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մեկնարկեց: D խմբում խաղային օրվա կենտրոնական հանդիպումն էր՝ «Բարսելոնա»-«Յուվենտուս»: Կատալոնական թիմը հաղթեց 3:0 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Մեսսին պատ խաղարկելուց հետո դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է դարպասի հեռավոր անկյունը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց Իվան Ռակիտիչը կրկնապատկել է հաշիվը:

69-րդ րոպեին Մեսսին հիանալի գոլով դուբլ է ձևակերպել՝ 3:0: