Ռեալն այլևս նոր հարձակվող ձեռք բերելու հնարավորություն չուներ.Զիդան


Ռեալն այլևս նոր հարձակվող ձեռք բերելու հնարավորություն չուներ.Զիդան
Սեպտեմբեր 12 20:44 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ Ալվարո Մորատայի և Մարիանո Դիասի տրանսֆերները վաճառելուց հետո ցանկացել է ձեռք բերել նոր հարձակվողի, սակայն «սերուցքայիններն» այդ դիրքում այդպես էլ համալրում չեն ունեցել:

«Նախկինում մենք ունեինք Մորատա և Մարիանո, իսկ այժմ` միայն Մայորալ: Կարելի է մտածել, որ «Ռեալը» նոր հարձակվողի կարիք ունի: Ամեն դեպքում, ակումբն այլևս նոր համալրումի հնարավորություն չունեցավ:

Ցանկանում էի, որ Մորատան մնար, իսկ նա` ոչ: Ալվարոն ցանկանում էր բավարար խաղաժամանակ ստանալ:

Հավատում եմ Մայորալին, նա մարզական առումով շատ մեծ քաղց ունի: Նմանատիպ բնավորություն ունեն նաև Բենզեման և Բեյլը: Այս կազմով կարող ենք շատ բանի հասնել»,- Զիդանի խոսքն է մեջբերում «Marca»-ն: