Զինվեք համբերությամբ, շուտով կվերադառնամ.Իբրահիմովիչ


Զինվեք համբերությամբ, շուտով կվերադառնամ.Իբրահիմովիչ
Սեպտեմբեր 12 20:08 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաղորդել է, որ մոտ է լիովին ապաքինմանը:

Շվեդ հարձակվողը վնասվածք էր ստացել նախորդ մրցաշրջանում:

«Ծունկս գրեթե վերականգնվել է: Ցանկանում եմ, որպեսզի բոլորը զինվեն համբերությամբ: Երբ ես վերադառնամ, ապա ամբողջ աշխարհը կիմանա:

Շարունակեք աջակցել ինձ, եղեք համբերատար, և ես կվերադառնամ ավելի ուժեղ»,- Զլատանի խոսքն է մեջբերում «Aftonbladet»-ը: