Հայ լրագրողները` ֆուտբոլի միջազգային մրցաշարում


Հայ լրագրողները` ֆուտբոլի միջազգային մրցաշարում
Սեպտեմբեր 12 22:00 2017

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 15-17-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի միջազգային ֆուտբոլի մրցաշարին։

Մրցաշարն ամեն տարի կազմակերպում է Լիտվայի լրագրողների միությունը։

Լրագրողների 13-րդ մրցաշրջանին այս տարի կմասնակցեն՝ Հայաստանի, Բելառուսի, Եգիպտոսի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Վրաստանի լրագրողական թիմերը։

Այս տարի Հայաստանի ընտրանին բաղկացած կլինի 13 անդամներից, ովքեր ներկայացնում են ՀՀ տարբեր լրատվամիջոցները։ Թիմի մարզիչը «Հանրային հեռուստաընկերության» մարզական հաղորդումների տնօրեն, հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանն է, ավագը՝ «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

Այս մրցաշրջանում Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի գլխավոր հովանավորը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, ինչպես նաև «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը և «Ռոստելեկոմ»-ը։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի հավաքականը վաստակեց 16 միավոր և զաբղեցրեց ավարտեց 3-րդ տեղը։ 2-ր տեղում Լատվիյի հավաքականն էր, 1-ին տեղում՝ Չեխիայի։ Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Վահրամ Մկրտչյանը։