Ռայոլան կարծում է, որ Դիբալան կլքի Յուվենտուսը


Ռայոլան կարծում է, որ Դիբալան կլքի Յուվենտուսը
Սեպտեմբեր 11 22:23 2017

Գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կլքի թուրինյան ակումբը:

Սեպտեմբերին Դիբալան հրաժարվել էր իր գործակալ Պյերպաոլո Տրիուլցիի ծառայություններից և որպես իր գործակալ նշանակել եղբորը` Գուստավոյին:

«Կարծում եմ, որ Դիբալան, ամեն դեպքում, կլքի «Յուվենտուսը»: Այդքան էլ հեշտ չէ առաջատար լինել իր տարիքում: Նա պետք է տեղափոխվի այն ակումբ, որի ծրագրերը կհամապատասխանեն արգենտինացուն:

Նրա համար հիմա դժվար կլիներ դառնալ «Բարսելոնայի» առաջատարը: Կարծում եմ` նա կկարողանար իրեն դրսևորել «Ռեալում», «Չելսիում» կամ մանչեսթերյան գրանդներում»,- Ռայոլայի խոսքն է մեջբերում «RaiSport»-ը:



loading...