Ռումենիգեն ակնարկել է, որ Լևանդովսկին ցանկության դեպքում կարող է լքել Բավարիան


Ռումենիգեն ակնարկել է, որ Լևանդովսկին ցանկության դեպքում կարող է լքել Բավարիան
Սեպտեմբեր 11 20:28 2017

Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն քննադատել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

Հարձակվողը վերջերս հայտարարել էր, որ ներկա պահին ֆուտբոլում ավելի կարևոր է փողը և հաջողությունը: Լեհ հարձակվողը ցավով էր նշել, որ «Բավարիան» ֆինանսապես չի կարող համեմատվել ՊՍԺ-ի կամ «Բարսելոնայի» հետ:

«Եթե Լևանդովսկին դժգոհում է ասիական ուղևորությունից, ապա նրա երազանքների ենթադրյալ ակումբը «Ռեալն» է, որն ամռանը 24 օր արևի ճառագայթների ներքո մարզումներ և խաղեր է անցկացրել:

Ցավում եմ, որ նա այդպիսի կարծիք ունի: Գիտեմ, որ այդ հայտարարությունների հետևում նրա գործակալ Մայք Բարտելն է: Լևանդովսկու գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Ի դժբախտություն Ռոբերտի` վերջինիս գործող պայմանագրում հրաժարագին չկա»,- Ռումենիգեին է մեջբերում «Bild»-ը: