1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Համաշխարհային բանկը ցանկանում է հետագայում էլ ավելի ամրապնդել Հայաստանի հետ փոխգործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը հանդիպման մասնակիցներին ևս մեկ անգամ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակի կապակցությամբ և կարևորել երկկողմ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը: Կարեն Կարապետյանը շնորհավորել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութրոյին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք մեր երկրում:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նա լավագույնս կշարունակի արդեն ձևավորված և ավանդույթ դարձած սերտ համագործակցությունը:

Սիրիլ Մյուլլերը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցությունից և այն գնահատել արդյունավետ: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը ցանկանում է հետագայում էլ ավելի ամրապնդել Հայաստանի հետ փոխգործակցությունը: Հանդիպմանը ՀԲ պատվիրակությունը ներկայացրել է «Ապագայի Հայաստանը» խորագրով զեկույցը, որով գնահատվել են մեր երկրի խնդիրները, կարողությունները, առավելություններն ու անդրադարձ կատարվել կառավարության գործունեությանը:

Նշվել է, որ այս զեկույցի հիման վրա էլ մշակվելու է Հայաստանի հետ ՀԲ-ի գործունեության ծրագիրը: Սիրիլ Մյուլլերը շեշտել է, որ զեկույցում տեղ գտած առաջարկությունները համընկնում են ՀՀ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի և բարեփոխումների օրակարգի հետ:

«Այս ընթացքում դուք ցույց եք տվել հիանալի ծրագրեր իրականացնելու ձեր կարողությունները, ուստի վստահ եմ, որ կարող ենք ՀՀ կառավարության հետ հասնել հաջողությունների»,- ընդգծել է ՀԲ փոխնախագահը:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

loading...
Լրահոս
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում «Գյումրի» ԲԿ-ում ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել Գայ գյուղում հրդեհված տնից հայտնաբերված մարդուն սպանել են. Հարուցվել է քրեական գործ Բաթումի օդանավակայանն ընդարձակելու են Ահա, թե իրականում որքան արժեն քո օրգանները սև շուկայում Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ Ի՞նչ կլինի, եթե փորձեն գողանալ Rolls Royce ավտոմեքենայի վրայից արձանիկը (տեսանյութ) Նախագահը ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին Արսենալն ու Միլանը 2012 թվականից հետո եվրագավաթներում կհանդիպեն առաջին անգամ Հայկ Դարբինյանի «Песни о Джейн» գրքի շնորհանդեսը լուսանկարներով Անկարայի արձագանքը՝ Հոլանդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի ընդունմանը 7 ավտոպատահար՝ 1 օրում Ադրբեջանցիների տգիտությունը անսահմանափակ է Փետրվարի 22-ին Երեւանում ծնվել է 67 երեխա Կապույտ հազից 2 ամսական երեխա է մահացել Տեղի է ունեցել վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ Դոլարի գինը՝ այսօր Բացառիկ տեսանյութ՝ երեկ Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարից Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է Իմ եւ Գագիկ Ծառուկյանի շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար. Էդվարդ Նալբանդյան Հարսանիքներ, որոնք ողբերգությամբ են ավարտել (լուսանկարներ) 20 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանի հոկեյի օլիմպիական հավաքականը եզրափակչում է Պլանային ջրանջատում Աշտարակում Արգելափակվել են ավտոմեքենաներ