7-ամյա Արեն Էմրիկյանը` աշխարհի չեմպիոն


7-ամյա Արեն Էմրիկյանը` աշխարհի չեմպիոն
Սեպտեմբեր 11 18:05 2017

Օգոստոսի 21-31-ը Բրազիլիայի Պոսուս-դի-Կալդաս քաղաքում անցկացվել է աշխարհի մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների առաջնություն, որին մասնակցել է ավելի քան 400 շախմատիստ։ Մրցաշարն անցկացվել է 3 տարիքային խմբում՝ մինչև 8, 10 և 12 տարեկան աղջիկներ և տղաներ։ Տղաների մինչև 8 տարեկանների մրցաշարին մասնակցել է նաև 7-ամյա հայազգի Արեն Էմրիկյանը Չիկագոյից։ Խաղացված 11 տուրից նա վաստակել է ամենաշատ միավորներն ու նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։

Chicago Tribune թերթը գրում է, որ Արենը սկսել է շախմատով զբաղվել մայրիկի շնորհիվ։ Նա օրական 1․5 ժամ անցկացնում է խաղատախտակի առաջ և իր խաղում նախընտրում է հարձակվել։