Մռութդ կջարդեմ․ «Արարատ»-ի գլխավոր մարզիչը սպառնում է «Матч ТВ»-ի մեկնաբանին


Մռութդ կջարդեմ․ «Արարատ»-ի գլխավոր մարզիչը սպառնում է «Матч ТВ»-ի մեկնաբանին
Սեպտեմբեր 11 14:43 2017

Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ասել է, որ կհարվածի «Матч ТВ»-ի մեկնաբան Թիմուր Ժուրավլևի դեմքին։

«Թիմուրը պետք է հասկանա, որ առօրյա կյանքում կհարվածեի նրան։ Մի անգամ տուժել եմ նրա պատճառով, բայց մյուս անգամ ես նրան կուտեմ ինչպես քաղցր բուլկի։ Թիմուր Ժուրավլևն ինձ համար հակառակորդ չէ, այն մարդը չէ, ով կկարողանա ինձ հանել հունից», – հայտարարել է Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։

Գրիգորյանի և Թիմուր Ժուրավլևի միջև բախումը տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Լոկոմոտիվ» – «Անժի» հանդիպումից հետո։ Ժուրավլևը հարցազրույցի ժամանակ պրովոկացիոն հարցեր է տվել Գրիգորյանին, վերջինս էլ կարծում է, որ Ժուրավլևը փորձել է իրեն հունից հանել։