Ձեր ստեղծագործական կյանքը մեր մշակույթին նվիրվածության վառ տարեգրություն է. ՀՀ նախագահը՝ Ռաֆայել Քոթանջյանին


Ձեր ստեղծագործական կյանքը մեր մշակույթին նվիրվածության վառ տարեգրություն է. ՀՀ նախագահը՝ Ռաֆայել Քոթանջյանին
Սեպտեմբեր 9 15:24 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ն, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ եւ նորանոր ձեռքբերումներ:

«Դուք հայ թատրոնի նշանավոր դեմքերից եք, արվեստագետ, որի հարուստ եւ բովանդակալից ստեղծագործական կյանքը մեր ազգային մշակույթին նվիրվածության վառ տարեգրություն է:

Ձեր տաղանդի եւ վարպետության շնորհիվ թատրոնում եւ կինոյում ստեղծել եք բազում կերպարներ, որոնք իրենց մեջ ներառում են արվեստագետ-մտավորականի աշխարհընկալումն ու գեղագիտական հմայքը, լի են կյանքի ու մարդկանց հանդեպ անսահման սիրով:

Այսօր էլ շարունակելով թատերարվեստին ծառայելու շնորհակալ ուղին՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքներն եք փոխանցում երիտասարդ արվեստագետներին, հայ թատրոնի եւ կինոյի ապագա դերասաններին»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:



loading...