«Հայկական ժամանակ». Աբրահամյանների և Մանվել Գրիգորյանի ԱԳԼՃԿ-ները տուգանվել են


«Հայկական ժամանակ». Աբրահամյանների և Մանվել Գրիգորյանի ԱԳԼՃԿ-ները տուգանվել են
Սեպտեմբեր 9 09:20 2017

«ՀՀ ԱԻ նախարարությունը ստուգումներ է իրականացրել 45 գազալցակայանում և հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք:

Արձանագրություններ են կազմվել և 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

«Բոլոր օբյեկտներում էլ տուգանքներ եղել են: Հիմնականում հակահրդեհային խախտումների համար է արվում»,-ասել է Հայրապետյանը:
Պաշտոնյան նշել է, որ մինչև տարեվերջ նախապես պլանավորված բոլոր գազալցակայաններում ստուգումներն ավարտված կլինեն:

Տուգանված ԱԳԼՃԿ-ների շարքում են, օրինակ, «Հովան-Լիան գրուպ», «Դալար գազ», «Մայ-արգ» ՍՊԸ-ները, որոնց հիմնադիրների կազմում են Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը և եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը:

Տուգանվածների թվում է նաև «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի գազալցակայանը, որը պատկանում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: