Ես իմ գործերն ունեմ, հազար գործ կա, որ անում եմ. ինչու Աբրահամյանը չի միացել ներդրողների ակումբին


Ես իմ գործերն ունեմ, հազար գործ կա, որ անում եմ. ինչու Աբրահամյանը չի միացել ներդրողների ակումբին
Սեպտեմբեր 8 18:18 2017

Ներդրողների ակումբին չեմ միացել, որովհետև պարտադիր չէ, որ դրան բոլորը միանան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ չմիացավ ներդրողների ակումբին, ինչո՞ւ իրեն չեն չհրավիրել միանալ ակումբին, Աբրահամյանն արձագանքել է. «Հարցը պետք է իրենց տաք: Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է՝ միացել է»:

Ճշտող հարցին՝ եթե կամավոր է, ինչո՞ւ չմիացավ ակումբին, Արա Աբրահամյանը նախ խուսափել է պատասխանել, ապա նշել. «Ես չեմ կարող բոլոր տեղերը մասնակցել, միանալ: Հազար գործ կա, որ ես անում եմ: Ես իմ գործերն ունեմ, պարտադիր չէ, որ բոլորը միանան: Լավ կազմակերպություն է, ժամանակ է պետք, որ իրենք կարողանան իրենց մտքերը իրականացնել»: