Պյոտր Սվիտալսկին ու Կարեն Կարապետյանը քննարկել են ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը


Պյոտր Սվիտալսկին ու Կարեն Կարապետյանը քննարկել են ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը
Սեպտեմբեր 8 14:35 2017

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հանդիպել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ քննարկել ընթացիկ համագործակցությունը, մասնավորապես ԵՄ կողմից ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերն ու նախագծերը՝ ուղղված աջակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։

ԵՄ Հայաստանի պատվիրակության գրասենյակից հայտնում են, որ եվրոպական հարևանության քաղաքականության համագործակցության առաջնահերթությունները կտրամադրեն քաղաքական ուղեցույց հաջորդ տարիների համագործակցության զարգացման համար՝ սահմանված 2017-2020 թթ-ի «Միասնական աջակցության շրջանակ»-ում։

ԵՄ-Հայաստան համագործակցությունը կարտացոլի Արևելյան գործընկերության վերանայված 2020 թ-ի համար 20 հիմնական արդյունքները։



loading...