Խաղողի այգիներ ես չունեմ, ունեն իմ ընտանիքի անդամները. Իգնատի Առաքելյան


Խաղողի այգիներ ես չունեմ, ունեն իմ ընտանիքի անդամները. Իգնատի Առաքելյան
Սեպտեմբեր 7 14:39 2017

Խաղողի այգիներ ես չունեմ, ունեն իմ ընտանիքի անդամները, իրենք են զբաղվում, ես անձամբ չեմ զբաղվում: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա հավելել է, որ խաղաղագործությունն իրեն միշտ էլ հետաքրքրել է:

Հարցին, թե գյուղոլորտում 3 տոկոսով արտոնյալ վարկերը որքանով կնպաստեն, որ պարտքեր չկուտակվեն մթերման գործընթացում, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ոչ, դա երաշխիք չէ, դա երաշխիք է մթերողներին որ օգտվեն վարկերից եւ ժամանակին վճարեն գյուղացիներին»: 



loading...