«Հյուսիս-հարավի» համար ծախսվել է 150 միլիոն դոլար, հանձնվել է 31 կիլոմետր ճանապարհ


«Հյուսիս-հարավի» համար ծախսվել է 150 միլիոն դոլար, հանձնվել է 31 կիլոմետր ճանապարհ
Սեպտեմբեր 7 14:35 2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմանը և դրա համար ծախսված գումարներին:

«Հյուսիս-հարավ ճանապարհի համար ծախսվել է 150 միլիոն դոլար, հանձնվել է 31 կիլոմետր ճանապարհ: Բայց այդ 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա, 31 կմ-ի վրա ծախսվել է 70 միլիոն, մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա, որը հիմա կատարվում է Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածում»,-նշել է  նա։

Նախարարը հայտնել է, որ արդեն 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել և դա այդ 31 կիլոմետրի մեջ ներառված չէ: