«Ոսկե Ծիրանը» նոր տնօրեն ունի. Հարություն Խաչատրյանը լքեց պաշտոնը


«Ոսկե Ծիրանը» նոր տնօրեն ունի. Հարություն Խաչատրյանը լքեց պաշտոնը
Սեպտեմբեր 7 12:30 2017

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առիթով եւ իր դիմումի համաձայն ազատվել է

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:

Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: