Դանիլ Խաչատուրովն անվճար հանձնել է «Ռոսգոսստրախը»


Դանիլ Խաչատուրովն անվճար հանձնել է «Ռոսգոսստրախը»
Սեպտեմբեր 7 10:57 2017

Ծագումով հայ ռուս մեծահարուստ գործարար Դանիլ Խաչատուրովն անվճար հանձնել է «Ռոսգոսստրախը»։ «Ռոսգոսստրախի» հետ «Օտկրիտիե հոլդինգի» գործարքի նոր պայմաններով՝ Դանիլ Խաչատուրովն ապահովագրողի համար մասնաբաժին չի ստանա միավորված ընկերությունում, ինչպես ենթադրվում էր ի սկզբանե՝ «Վեդոմոստի»-ին հայտնել է Խաչատուրովը.

««Օտկրիտիե հոլդինգում» ես մասնաբաժին չունեմ և չեմ ունենա։ Այդպես ենք պայմանավորվել»։

Հոլդինգի մամլո ծառայությունը հաստատել է, որ Խաչատուրովը չի մտնում իր բաժնետերերի թվի մեջ։

Խաչատուրովի պարզաբանմամբ՝ ինքը ստիպված էր զոհել ինչ-որ բան։ Ընկերությունը 2016 թվականին 33 մլրդ ռուբլու կորուստ է ունեցել։ Նա նշել է, որ ի սկզբանե հույս են ունեցել, որ պարտադիր ապահովագրության մասին օրենքը կբարելավվի և դրական արդյունք կբերի, սակայն նման բան տեղի չի ունեցել։

Նրա խոսքով՝ 2016 թվականի դեկտեմբերից, երբ ձեռք է բերվել պայմանավորվածությունը գործարքի մասին, ապահովագրողի կապիտալում բոլոր «ներարկումներն» արել են «Օտկրիտիե»-ի կառույցները։

Բոլոր ընկերությունները, որոնք պատկանել են «Ռոսգոսստրախին» կամ մտել դրա խբերի մեջ, փոխանցվել են հոլդինգի կառույցներին: