Ապրիլյան պատերազմի մասնակցին արտագաղթելուց հետ է կանգնեցրել պատգամավոր Իվետա Տոնոյանը


Ապրիլյան պատերազմի մասնակցին արտագաղթելուց հետ է կանգնեցրել պատգամավոր Իվետա Տոնոյանը
Սեպտեմբեր 6 00:18 2017

Տաթև Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ապրիլյան պատերազմի մասնակցին արտագաղթելուց հետ է կանգնեցրել պատգամավոր Իվետա Տոնոյանը
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը ով մեկ տարի առաջ պայքարեց, որպեսզի հայկական երկու անկախ հանրապետությունների սահմանները անառիկ մնան, զորացրվելուց հետո հայտնվել է տհաճ իրավիճակում։ Զորացրվելուց հետո ինչ-ինչ պատճառներով զինվորական գրքույկում գրված չի եղել, որ մասնակցել է ապրիլյան պատերազմին, և նախկին զինորը զրկվել է անվճար ուսում ստանալու հնարավորությունից։ Լինելով սոցիալապես անապահով ընտանիքից, և չկարողանալով վճարել ուսման վարձը նա որոշում է կայացնում կիսատ թողնել ուսումը՝ մեկնել արտագնա աշխատանքի։ Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին դիմեցի ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանին։ Վերջինս մեկ ժամվա ընթացքում կարգավորեց տղայի աշխատանքի խնդիրը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Տոնոյանին սրտացավ վերաբերմունքի համար։ Գուցե շատերի համար մանրուք թվա կատարվածը, գուցե մտածեք փոքր հարց էր, որը յուրաքանչյուր ոք կարող էր կարգավորել, սակայն սա խոսում է այն մասին, որ ապրիլյան պատերազմի հերոսները շատերի ուշադրության կենտրոնում են։Այսօր արդեն ուսանողը ունի աշխատանք և շարունակելու է ապրել ու արարել Հայաստանում, պատրաստ լինելով ցանկացած պահի կանգնել սահմանը ամուր պահելու խնդրի առաջ։
Շնորհակալություն



loading...