ԱԺ-ն կրկին կքննարկի հօգուտ քաղաքացիների հիփոթեքային օրինագիծը


ԱԺ-ն կրկին կքննարկի հօգուտ քաղաքացիների հիփոթեքային օրինագիծը
Սեպտեմբեր 5 18:24 2017

Ազգային ժողովը կրկին կքննարկի հիփոթեքային վարկավորման օրինագիծը։ Այն լիագումար նիստում քննարկելու որոշումը հավանության է արժանացել սեպտեմբերի 5-ին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ։

2017 թվականի գարնանը «Հիփոթեքային վարկավորման մասին» օրինագիծը երկու ընթերցմամբ արդեն ընդունվել էր, սակայն երրորդ եւ վերջնական ընթերցմամբ այն չեն հասցրել ընդունել։ Այդ պատճառով դրա կրկնակի քննարկումը ներկա գումարման խորհրդարանին են հանձնել։

Օրինագծի համաձայն՝ հիփոթեքային վարկն այնքան թափանցիկ կլինի, որքան սովորական սպառողական վարկը։ Դրանում բանկերը պետք է նշեն բոլոր անհրաժեշտ տոկոսներն ու վճարումները։ Պայմանագիրը կնքելուց հետո փոխառուն 7 օրվա ընթացքում այն չեղարկելու հնարավորություն ունի՝ առանց որեւէ տուգանք վճարելու։

Բացի այդ, թույլատրվում է վերաֆինանսավորել սեփական վարկերն այլ բանկերում (այսինքն՝ դրանք մի բանկից մյուսը փոխանցել)։ Այսպիսով, մրցակից բանկերը կարող են սպառողին նոր վարկ առաջարկել, որպեսզի վերջինը հինը մարի ժամկետից շուտ եւ առավել ձեռնտու պայմաններով իրենց հետ համագործակցի։ Առաջին դեպքում, եթե առաջին վարկից ավելի քան 3 տարի է անցել, քաղաքացին տոկոսները չվճարելու համար հին բանկին ոչ մի տուգանք չի վճարի։



loading...