Դոլարն ու եվրոն էժանացել են


Դոլարն ու եվրոն էժանացել են
Սեպտեմբեր 4 16:16 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կազմել է 478.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 619.20 դրամ (աճել է 0.37 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 569.75 դրամ (նվազել է 0.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.26 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 269.06 դրամ, ոսկի՝ 20,301.32 դրամ, պլատին՝ 15,359.75 դրամ։

Սեպտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: