BRICS-ի երկրները քննարկել են սեփական թվային արժույթի ստեղծման հարցը


BRICS-ի երկրները քննարկել են սեփական թվային արժույթի ստեղծման հարցը
Սեպտեմբեր 4 15:18 2017

Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկվել է դաշինքի անդամ պետությունների թվային արժույթի ստեղծման հարցը: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Քննարկվել է, թե արդյոք կարելի՞ է օգտագործել թվային արժույթներ հաշվարկների համար: Այդ թեման շատ զգույշ, առանց էքսցեսների, բայց զարգանում է: Որոշվել է դրան ավելի մեծ ուշադրություն հատկացնել: Առաջնորդների մակարդակով չի քննարկվել»,- ասել է Դմիտրիևը գագաթնաժողովի ընթացքում:

BRICS-ի գագաթնաժողովը տեղի է ունենում հարավչինական Սյամեն քաղաքում սեպտեմբերի 4-5-ը: Դաշինքի մեջ է մտնում հինգ երկիր՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը: