Կառավարությունում քննարկվել է ՊԵԿ-ի դեմ ուղղված երեք բողոք, բոլորն էլ մերժվել են


Կառավարությունում քննարկվել է ՊԵԿ-ի դեմ ուղղված երեք բողոք, բոլորն էլ մերժվել են
Սեպտեմբեր 2 15:14 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ:

Կառավարությունից  հայտնում են, որ նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ:

Հիմնավորումների եւ փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված երեք բողոքը: