Մեր նպատակն է սերմարտադրության ոլորտում նվազեցնել արտաքին աշխարհից կախվածությունը. Վարչապետ


Մեր նպատակն է սերմարտադրության ոլորտում նվազեցնել արտաքին աշխարհից կախվածությունը. Վարչապետ
Սեպտեմբեր 2 14:52 2017

Կառավարության նպատակն է սերմարտադրության ոլորտում նվազեցնել արտաքին աշխարհից կախվածությունը: Այս մասին, սեպտեմբերի 1-ին, Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից  հայտնում են, որ վարչապետը կարեւորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումը:

Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն զեկուցել է, որ այժմ իրականացվում է սերմաբուծության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է Գյումրիի սելեկցիոն կայանի, Սյունիքի սերմնաբույծների միության եւ էջմիածնի կայանի գործունեության արդյունքում արտադրել բարձր վերարտադրության սերմեր, որի նպատակն է Հայաստանում գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով: Վարչապետին ներկայացվել է նաեւ մարզում տեսքտիլի ոլորտի զարգացման ծրագիրը:



loading...