«Վինար»-ը կրկին չի կատարել պայմանները, նրանով նորից դատախազությունը կզբաղվի. նախարար


«Վինար»-ը կրկին չի կատարել պայմանները, նրանով նորից դատախազությունը կզբաղվի. նախարար
Օգոստոս 31 12:00 2017

«Վինար» գինու գործարանը կրկին չի մարել ֆերմերների պարտքը։ Այդ պատճառով ձեռնարկությամբ կրկին կզբաղվի դատախազությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է  գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Գործարանը պետք է ֆերմերներին վճարեր խաղողի համար՝ վաճառելով կոնյակի սպիրտի պաշարները։ Դատախազությունը դրանց վրա կալանք էր դրել, որպեսզի հետեւի գումարների՝ անհրաժեշտ ուղղությամբ փոխանցվելուն։

«Գործարանը սկսեց մարել պարտքերը։ Դատախազութունը հանեց կալանքը, իսկ գործարանը կրկին դադարեց մարել պարտքերը։ Այնպես որ, այժմ նորից պետք է սկսել»,-հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով՝  պտուղ-բանջարեղենային արտադրանքը պահածոյացնող ձեռնարկությունները ֆերմերներին շուրջ 80 մլն դրամ են պարտք (ավելի քան 160 հազար դոլար-խմբ), դրանից 30 մլն դրամը՝ «Վինար»-ը (այն պարտքը չի մարել ավելի քան 2 տարի)։