Էրեբունիում գտնվող բիլիարդանոցում տղամարդը պատանդ է վերցրել մի աղջկա. դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ


Էրեբունիում գտնվող բիլիարդանոցում տղամարդը պատանդ է վերցրել մի աղջկա. դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ
Օգոստոս 29 16:48 2017

Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ երիտասարդ աղջկա պատանդ է վերցրել՝ սպանության սպառնալիքով:

Լուրը հաստատել են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանությունից հայտնեցլ են, որ մեկնած համապատասխան ստորաբաժանումները շարունակում են մնալ դեպքի վայրում:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ, շտապօգնության ծառայողներ։