«Հայկական ժամանակ». Եթե պատկերացնենք, որ Հայաստանում ընդհանրապես չկա կառավարություն, ապա առնվազն արտահանման հարցում որևէ բան չէինք կորցնի


«Հայկական ժամանակ». Եթե պատկերացնենք, որ Հայաստանում ընդհանրապես չկա կառավարություն, ապա առնվազն արտահանման հարցում որևէ բան չէինք կորցնի
Օգոստոս 26 11:11 2017

«ՀՀ կառավարությունը շե­փորահարում է վիճակագ­րական տվյալներն այն մա­սին, որ այս տարվա առա­ջին կիսամյակում Հայաս­տանից արտահանումն աճել է: Ու, բնականաբար, դա վերագրում է իր գործունեու­թյունը: Այսինքն, կառավա­րությունը լավ է աշխատել, ինչն էլ բերել է արտահանման ծավալների աճի:

Հասկանալու համար, թե որքանով է դա մոտ իրականությանը, ուսում­նասիրենք արտահանման կա­ռուցվածքը: Արտահանման ծա­վալներն իրոք աճել են, և դա ուրախալի փաստ է՝ անկախ ամեն ինչից: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստա­նից արտահանվել է 994 միլիոն դոլարի ապրանք՝ անցած տարվա 821.6 միլիոնի դիմաց: Աճը կազմել է ավելի քան 172 միլիոն դոլար կամ 21 տոկոս: Տպավորիչ աճ է, ինչ խոսք: Հիմա ուսումնասիրենք, թե որքանով է դա կառավարու­թյան «շնորհքը»:

ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համա­ձայն, այս տարվա առաջին կի­սամյակում Հայաստանից արտա­հանվող ապրանքների ամենահզոր աճը ապահովել է հանքարդ­յունաբերությունը: Գունավոր մետաղների հանքաքարերի արտա­հանումը աճել է 95 միլիոն դոլարով՝ հասնելով 260 միլիոն դոլարի: Պարզապես համաշխարհային տնտեսությունը փոքր-ինչ կայու­նանալու միտումներ է ցույց տալիս, գունավոր մետաղների գները փոքր-ինչ աճել են, մեր հանքարդյունահանողներն էլ, օգտվելով առիթից, ավելի շատ են «քերել» ընդերքը: Կառավարության դերը այս աճի գործում զրոյական է:

24 միլիոն դոլարով աճել է սպիրտային խմիչքների, ավելի կոնկրետ՝ կոնյակի արտահանու­մը: Այստեղ գործ ունենք ընդամե­նը կորցրած դիրքերը վերականգ­նելու և նոր շուկաներ գտնելու հետ: Դա հաստատ չի արել կա­ռավարությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: