«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը 11 մլն 850 հազար դրամի կոնյակ է գնել


«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը 11 մլն 850 հազար դրամի կոնյակ է գնել
Օգոստոս 25 12:00 2017

«Երևանի քաղաքապետարանը Երևանի կոնյակի գործարանից մի­անգամից 500 հատ կոնյակ է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար: Տեխնի­կական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երևան- 2799» հոբելյանական լոգոյով գրված­քով:

Ի դեպ, քաղաքապետարանը պահանջել է նաև, որ կոնյակներն ու­նենան 10 տարվա հնեցում: Փաստո­րեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, որի բանակը հակառակոր­դի դեմ կռվում է 80-ականների զեն­քով, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը չունի համապա­տասխան տեխնիկասարքավորումներ՝ հրդեհները հանգցնելու համար, մայ­րաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում այդպես մսխելով համայնքի բյուջեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...