«Ժողովուրդ». Գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի չհայտարարագրված այգիներ ունի


«Ժողովուրդ». Գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի չհայտարարագրված այգիներ ունի
Օգոստոս 25 11:56 2017

«Գյուղատնտեսության նախարարի աթո­ռը զբաղեցնող Իգնատի Առաքելյանը զբաղվում է ոչ միայն հանրապետության գյուղատնտեսական հարցերով, այլև խաղողագործությամբ: «Ժողովուրդ»-ը տեղե­կացավ, որ գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի այգիներ ունի: Այս առիթով «Ժողովուրդ»-ին գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ Իգնատի Առաքելյանի ընտանիքն այն ձեռք է բերել մինչև նրա նախարար նշանակվելը: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս Հայաստանի թիվ մեկ գյուղատնտեսը չի հայտարարագրել իր այգիները: Նրա պաշտոնական հայտարարագրում նշ­ված է, որ ունի երկու բնակարան, մեկ ան­հատական բնակելի տուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: