Oգոստոսի 24-ի աստղագուշակ


Oգոստոսի 24-ի աստղագուշակ
Օգոստոս 24 01:01 2017

Խոյ

Խոյերի համար այսօր կմեծանա գործընկերների, հաճախորդների հետ փոխհարաբերությունների նշանակությունը: Իմիջ կամ վարքագիծ ընտրելիս ցանկալի է հաշվի առնել արտաքին միջավայրի պահանջները: Ցանկացած գործում կօգնի երկխոսություն վարելու ունակությունը: Կարելի է չմտահոգվել ստեղծված միության մեջ շահերի հավասարակշռության մասին, սակայն ցանկալի է խուսափել նույնիսկ թեթևակի թյուրիմացություններից:

Ցուլ

Ցուլերին օրը տրամադրում է կողմնորոշվել աշխատանքային պարտականություններով, ընդունված գեղագիտական նորմերով, գործընկերային պայմանավորվածություններով, ինչպես նաև առողջական վիճակով: Այսօր անվտանգ չի լինի րոպեական քմահաճույքներին տրվելը. արդյունքը կարող է այնպիսին չլինել, ինչպես ցանկանում էիք: Անցանկալի են ինքնաբուխ որոշումները՝ կապված իրավական դաշտի, կոսմետիկ գործընթացների հետ:

Երկվորյակ

Երկվորյակներին օրը կվերադարձնի լավատեսական տրամադրությունը կամ կօգնի ավելի ներդաշնակ և ընկերական միջավայրում հայտնվել: Կհաջողվի լքել ատելի վայրը, ազատվել ճնշող մթնոլորտից, անհարմար հոգեբանական վիճակից, ձանձրալի առօրյայից: Եթե իրադրության արտամատական փոփոխությունն անհնար է, ձեզ կհաջողվի այլ կերպ նայել ձեզ և շրջակա իրականությանը: Այսօր ամեն ինչում կարելի է ինչ-որ լավ բան գտնել:

Խեցգետին

Խեցգետինների համար հաջողության ցուցիչը կարող է դառնալ տնային իրադրությունը, ընտանեկան մթնոլորտը: Բացառված չէ, որ այդ ոլորտներն այսօր դառնան հույսի և ներդաշնակության հիմնական աղբյուրը: Միաժամանակ, դրանք բավականին զգայուն կլինեն ձեր տրամադրության նկատմամբ: Ձեր հոգեկան ներդաշնակությունը կամ ներքին կոնֆլիկտը կարող է ազդել ընտանիքի անդամների հետ հարաբերությունների վրա:

Առյուծ

Առյուծներն այսօր կարող են շեղվել մեծ բծախնդրություն պահանջող հոգնեցուցիչ գործընթացներից և զբաղվել ինչ-որ ավելի հաճելի բանով: Կարող է լավանալ տրամադրությունը, եղանակը կամ շրջապատող իրադրությունը: Այսօրվա համար կարելի է ծավալուն մշակութային միջոցառումներ ծրագրել: Ցանկացած ընտրության վրա աննկատելիորեն կազդի ներքին կապվածությունը, համակրանքը կամ կախվածությունը:

Կույս

Կույսերը կարող են ավելի վատնողական դառնալ: Ծախսերի վրա կարող է ազդել դրական երանգով կոնկրետ իրադարձությունը կամ ընդհանուր լավատեսության աճը: Հնարավոր է կանխավճար ստանաք, անսպասելիորեն տեսնեք ձեր երազած բանը, որոշեք ձեզ կամ մտերիմ անձնավորությանը նվեր անել: Նյութական բնույթի որոշման վրա կարող է ազդել նաև գլոբալ հանգամանքը: Բացառված չէ, որ մտածեք խոշոր գնման կամ այլ էական ներդրման մասին:

Կշեռք

Կշեռքներին սպասվում է զգացմունքային վերելք, բացառված չէ ֆիզիկական էներգիայի նկատելի ներհոսքը: Գործելու համար խթան կարող են դառնալ անձնական ճաշակները և կարիքները: Օգտակար կլինի հետևել սեփական հոտառությանը. այսօր այն ավելի ճշգրիտ է, քան դրսից եկող տեղեկատվությունը, և կարող է պարբերաբար ճիշտ հուշումներ տալ: Չարժե ժամանակը և ուժերը վատնել դատարկ բաների վրա:

Կարիճ

Կարիճներին աստղերն այսօր օգնում են լցվել էներգիայով, աջակցություն ստանալ ընկերոջից կամ գործընկերոջից: Օգտակար կլինի ժամանակավորապես շեղվել անհատական ծրագրերից և սեփական քմահաճույքների կատարումից, որպեսզի ներգրավվեք խմբի կամ հոգեպես ձեզ մոտ մարդու կյանքին, մասնակցեք հասարակական, ընտանեկան, մասնագիտական միջոցառմանը, ինչ-որ ոչ պաշտոնական ակցիայի:

Աղեղնավոր

Այսօր շատ Աղեղնավորների համար համընկնում է թիմայինը և անձնականը: Անհատական ծրագրերը կարող են ուղղակի կախվածության մեջ հայտնվել արտաքին հանգամանքներից: Հնարավոր է բարձր հետաքրքրություն համատեղ նախագծի, թիմային նախաձեռնության նկատմամբ: Թիմի, միության հաջողությունը միաժամանակ ձեր հաղթանակը կլինի: Ոգևորությունը կարող է հանգեցնել չափի զգացման հետ կապված խնդիրների:

Այծեղջյուր

Այս օրը սնում է Այծեղջյուրների փառասիրությունը, ստիպում է նորից գնահատել վերջին ժամանակների արդյունքները և դրանցում ինչ-որ բան շտկել: Հիմնական նպատակը կարող է դառնալ հաջողության արտաքին նշանների ամրապնդումը, օրինակ՝ ազդեցիկ մարդկանց հետ ընկերության զարգացումը կամ վերականգնումը: Եթե նախկինում պարտություն եք կրել կամ պահը բաց եք թողել, կարող եք ևս մեկ փորձի հնարավորություն ստանալ:

Ջրհոս

Ջրհոսներին սպասվում են դրական տպավորություններ, իրադարձությունների հաջող շրջադարձ: Օրը պայմաններ է ստեղծում ցանկացած նախաձեռնության բարեհաջող ելքի համար՝ սկսած որոնողական արկածախնդրությունից կամ ռիսկային խաղից, մինչև բարձր ատյանների դատական հայց: Կարող են գերազանց պտուղներ տալ երկարատև ջանքերը: Հնարավոր է ինչ-որ բան տոնելու առիթ ունենաք:

Ձկներ

Ձկների համար զգացմունքային լարված օր է: Անհանգստությունները դրական երանգ կկրեն: Հնարավոր է իրավիճակի կամ դրա առանձին պահերի կարևորության գերագնահատում, չափից դուրս շատ ռեսուրսներ ծախսելու հակում: Փաստացի հաջողությունները կախված կլինեն ձեր նախկին ջանքերից: Չարժե աչքաթող անել պատահականության հնարավորությունը. բացառված չէ, որ ինչ-որ բանում ձեր բախտն ուղղակի բերի: