Պատրաստվում եմ հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցելու եմ.Արթուր Ալեքսանյան


 Պատրաստվում եմ հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցելու եմ.Արթուր Ալեքսանյան
Օգոստոս 24 00:23 2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Օլիմպիական խաղերի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Շատ ուրախ եմ, որ դարձել եմ աշխարհի եռակի չեմպիոն: Հաղթանակից հետո չեմ զրուցել վրացի ըմբիշի հետ, սակայն բոլորը տեսել են, թե ինչ է կատարվել Վրաստանում: Իմ կարծիքով, Փարիզում ամեն ինչ ապացուցեցի:

Հաղթելուց չեմ հոգնել: Պատրաստվում եմ մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը հաղթել բոլոր մրցաշարերում, որտեղ մասնակցելու եմ»,- ասել է Ալեքսանյանը: