Samsung-ը ներկայացրել է նոր՝ Galaxy Note 8 սմարթֆոնը


Samsung-ը ներկայացրել է նոր՝ Galaxy Note 8 սմարթֆոնը
Օգոստոս 23 23:42 2017

Samsung կորպորացիան ներկայացրել է նոր սմարթֆոն՝ Galaxy Note 8-ը։ Այս մասին հաղորդվում է ընկերության թվիթերյան միկրոբլոգում։

Դիզայնի առումով նոր մոդելը հիշեցնում է իր նախորդին՝ Galaxy S8 Plus-ին, սակայն փոքր-ինչ խոշոր է չափերով։ Էկրանի անկյունագիծը կազմում է 6.3 դյույմ՝ ընդդեմ նախորդի 6.2 դյույմի։ Նորույթը նախորդից ծանր է 22 գրամով և կշռում է 195 գրամ։

Նոր սմարթֆոնը հանդերձված է 2 օբյեկտիվներով 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկով և 8 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկով։ Օպերատիվ հիշողության ծավալը 8-6 գբ է։ Սմարթֆոնն աշխատում է Android 7.1.1 օպերացիոն համակարգով։

Մոդելը վաճառքում կլինի սեպտեմբերի կեսերից և հասանելի կլինի սև, մոխրագույն, ոսկեգույն և կապույտ կորպուսներով՝ նշում է The Verge պարբերականը։