Վիդիչը պատմել է, թե ինչ է ակնկալում Մխիթարյանից


Վիդիչը պատմել է, թե ինչ է ակնկալում Մխիթարյանից
Օգոստոս 23 22:29 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Նեմանյա Վիդիչը հայտնել է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից ակնկալում է ավելի շատ գոլեր:

«Մխիթարյանը հոյակապ խաղացող է, ով միշտ վտանգ է ներկայացնում պաշտպանների համար: Սակայն մի բան, որ նրանից ակնկալում եմ՝ ավելի շատ գոլերի հեղինակ դառնալն է:

Ակնհայտ է, որ Մխիթարյանը նախընտրում է գոլային փոխանցում կատարել, քան եզրափակել դրանք, սակայն կարծում եմ՝ նա պետք է ավելի եսասեր լինի ու ավելի շատ գոլեր հեղինակի: Հիշում եմ Բերբատովին, երբ նա եկավ «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա ավելի շատ ցանկանում էր պահեր ստեղծել, իսկ մենք՝ նա ավելի շատ գնդակ խփի: Երբ նա հասկացավ դա, սկսեց ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ:

Մխիթարյանը պետք է առաջնությունում 10-15 գնդակ խփի: Թիմը չի կարող հույս կապել միայն հարձակվողների հետ. պետք են աչքի ընկնող կիսապաշտպաններ և պաշտպաններ: Լավ է, որ Պոգբան սկսել է ավելի շատ աչքի ընկնել, և հույս ունեմ, որ թիմը կշարունակի նման ոգով»,- Վիդիչի խոսքը մեջբերում է ESPNFC-ն: