Իրաքի արևելքում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Իրաքի արևելքում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Օգոստոս 23 22:06 2017

Իրաքի արևելքում` Իրանի հետ սահմանին, մոտ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` երկրաշարժի էպիկենտրոնը Կուսուզակի քաղաքի հյուսիս-արևելքից 32 կմ հեռավորության վրա է եղել: Կենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Փլուզումների և զոհերի վերաբերյալ տվյալներ չկան: