«9 աստղ». չինական մեթոդը կպատմի ամեն ինչ ձեր բնավորության մասին


«9 աստղ». չինական մեթոդը կպատմի ամեն ինչ ձեր բնավորության մասին
Օգոստոս 23 21:40 2017

«9 աստղ»-ը նումերոլոգիայի և աստղաբանության համակարգ է, որը մշակվել է Հին Չինաստանում։  Ձեր «աստղը» որոշվում է ծննդյան տարեթվով։ «9 աստղ» համակարգը ելնում է այն գաղափարից, որ Նոր տարին սկսվում է փետրվարի 4-ից։ Այդ պատճառով, եթե ծնվել եք հունվարի 1-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, ձեր ծննդյան տարեթիվը համապատասխանում է նախորդ օրացուցային տարվան։ Այսինքն՝ եթե ծնվել եք 1997թ. հունվարի 15-ին, չինական աստղագուշակով ծնվել եք 1996թ.։ Նայեք աղյուսակին, գտեք ձեր ծննդյան թիվը։ Աղյուսակի վերևում երևացող կապույտ գույնով նշված թիվը ձեր աստղային թիվն է։


1. Աստղ 1: Տարերքը՝ ջուր։
• Ձեր գլխավոր հատկությունը փոխվելն ու ցանկացած պայմանի հարմարվելն է։
• Հնարավոր է՝ դուք երբեմն կարգապահության անբավարարություն եք ունենում
• Ձեր ներքին էներգետիկ ռեզերվները պրակտիկորեն անսպառ են։
• Աշխատեք զուր չվատնել էներգիան, և կկարողանաք հասնել ցանկացած նպատակի։


2. Աստղ 2: Տարերքը՝ հող։
• Գլխավոր հատկությունը մայրական խնամք և աջակցություն ցուցաբերելն է։
• Անհրաժեշտ է հետևել առողջությանը, որպեսզի եղած ողջ ուժերը ծախսեք միայն մյուսների վրա։
• Դուք տարբերվում եք հաստատունությամբ, հուսալիությամբ, համբերատարությամբ։
• Աշխատեք հոգ տանել նաև ինքներդ ձեր մասին և կհասնեք կյանքի իդեալական հավասարակշռության։


3.Աստղ 3: Տարերքը՝ ծառ։
• Գլխավոր հատկությունն էներգիան և գործունակությունն են։
• Դուք լի եք լավատեսությամբ և ինքնավստահությամբ։
• Հաճախ կարողանում եք ուրիշներին տանել ձեր ետևից, այսինքն՝ իսկական լիդեր եք։
• Փորձում եք մեղմացնել րոպեականությունը և առավել մանրամասն պլանավորել ապագան՝ լավագույն արդյունքների հասնելու համար։


4.Աստղ 4: Տարերքը՝ ծառ։
• Գլխավոր հատկությունն ինքնավստահությունն է՝ հիմնված խելամտության վրա։
• Շատ անկեղծ եք և միշտ շահում եք շրջապատի վստահությունը։
• Ամենայն հավանականությամբ, ձեզ հետաքրքրում է այն ամենը, ինչ կապված է արվեստի հետ։
• Այդքան մի վստահեք, որպեսզի թակարդը չընկնեք։


5.Աստղ 5։ Տարերքը՝ հող։
• Գլխավոր հատկությունը՝ միշտ լինել ցանկացած իրադրության կենտրոնում՝ օգնություն և աջակցություն ցուցաբերելով։
• Համոզված եք ամեն ինչում, խուսափում եք ծայրահեղություններից և կարողանում եք արժեքավոր խորհուրդներ տալ։
• Մի մոռացեք, որ երբեմն անհրաժեշտ է հստակ սահմաններ գծել, հակառակ դեպքում ձեզ կօգտագործեն բոլորը՝ տանելով կենսական էներգիան։


6.Աստղ 6։ Տարերքը՝ մետաղ։
• Գլխավոր հատկությունները՝ վճռականություն և կենտրոնացվածություն։
• Նպատակասլաց եք, կարող եք դառնալ լավ լիդեր։
• Գնահատում եք ընտանիքը և բոլոր նշաններից ամենանվիրվածն եք։
• Աշխատեք ինքներդ ձեզ չափից շատ չքննադատել։ Ձեր պերֆեկցիոնիզմը ոչ միշտ է օգտակար և կարող է կանգնեցնել ձեր զարգացումը։


7.Աստղ 7։ Տարերքը՝ մետաղ։
• Գլխավոր հատկությունները՝ նպատակասլացություն՝ համադրված հոգու մեղմությանը։
• Միշտ ինքնավստահ եք։
• շրջապատող մարդիկ սիրում են ձեզ հումորի զգացման և շփման մեջ հմայիչ լինելու համար։
• Կարող եք դուրս գալ ցանկացած իրավիճակից, սակայն պետք է մտածել՝ արդյոք բաց չե՞ք թողնում կարևոր շանսը։


8.Աստղ 8։ Տարերքը՝ հող։
• Գլխավոր հատկությունը՝ Տիեզերքի հետ ամուր կապ, որն արտահայտվում է խելքի և բացառիկ հանգստության համադրությամբ։
• Երբեմն ձեր ներքին ուժն ընկալում են՝ որպես հեռացածություն, սակայն դա այդպես չէ։ Դուք պարզապես կարողանում եք էներգիա չծախսել ավելորդ անհանգստության վրա։
• Կյանքում առաջնորդվում եք արդարության զգացումով՝ մշտապես և հետևողականորեն պահպանելով այն, ինչը ձեզ համար կարևոր է։
• Աշխատեք խուսափել ինքնագոհ լինելուց և ավելորդ կտրուկությունից, հակառակ դեպքում կարող եք վանել մարդկանց։


9.Աստղ 9։ Տարերքը՝ կրակ։
• Գլխավոր հատկությունը՝ ապրել ինքդ քեզ հետ համաձայնության պայմաններում՝ առանց զգացմունքները թաքցնելու և կեղծավորության։
• Ստեղծագործ անձ եք, լի համարձակ և նոր գաղափարներով և պատրաստ դրանք կյանքի կոչել։
• Կարող եք հասնել մեծ հաջողությունների այնպիսի մասնագիտություններում, որոնք հոգեկան աջակցություն են ենթադրում։
• Աշխատեք չտրվել կասկածներին։ Դուք հաճախ եք ճիշտ լինում, քան ձեզ թվում է, չնայած ձեր բաց լինելը երբեմն շփոթեցնում է մյուսներին։