«Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով


«Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով
Օգոստոս 23 21:17 2017

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայի «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով:

Շրջելով ցուցահանդեսի տաղավարներով` Վիգեն Սարգսյանը ծանոթացել է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին:

 

Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: