Մեսսիի պատմությունը Բարսելոնայի համար կարող է ավելի վատ ավարտվել, քան Նեյմարի հետ


Մեսսիի պատմությունը Բարսելոնայի համար կարող է ավելի վատ ավարտվել, քան Նեյմարի հետ
Օգոստոս 23 20:55 2017

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Աուգուստո Բենեդիտոն անհանգստացած է, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունը չի երկարաձգել պայմանագիրը հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

«Բարսելոնայի» ղեկավարությունը Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը թողել է վերջին րոպեին: Թիմի ամենաարժեքավոր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, ինչն անհանգստացնում է:

Մեսսիի հետ պատմությունը կարող է ավելի վատ ավարտվել, քան Նեյմարի հետ, քանի որ Լեոն կարող է անվճար հեռանալ արդեն հունվարի 1-ին»,- Բենեդիտոյի խոսքը մեջբերում է «Onda Cero»-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերի համար ՊՍԺ-ն «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո: