«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած աջակցության համար».Ս.Սարգսյան


«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած աջակցության համար».Ս.Սարգսյան
Օգոստոս 24 00:31 2017

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ՌԴ ԱԻՆ ցուցաբերած աջակցության համար։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած աջակցության համար», - ասել է Ս.Սարգսյանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։