Աշնանը մենք սպասում ենք Մեդվեդևի ու Լավրովի այցին Հայաստան.Սերժ Սարգսյան


Աշնանը մենք սպասում ենք Մեդվեդևի ու Լավրովի այցին Հայաստան.Սերժ Սարգսյան
Օգոստոս 23 20:21 2017

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը աշնանը կայցելի Հայաստան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Աշնանը մենք սպասում ենք ՌԴ վարչապետի, արտաքին գործերի նախարարի, արդյունաբերության ու առևտրի նախարարի այցին Հայաստան, որոնք կժամանեն խոշոր պատվիրակության կազմում Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային համաժողովին մասնակցելու համար», - նշել է Ս.Սարգսյանը։