Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լրջորեն ամրապնդվել են.Պուտին


Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լրջորեն ամրապնդվել են.Պուտին
Օգոստոս 23 20:16 2017

Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լրջորեն ամրապնդվել են, ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանկ Սոչիում։

«Ինտենսիվորեն պահպանվում է քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն ընթանում է երկկողմ հիմքերով և տնտեսության, և անվտանգության, և ռազմական գործի ոլորտներում։ Մենք ակտիվ փոխգործակցություն ենք ծավալում միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն շրջանակներում», - ասել է Վ.Պուտինը։

Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով քաղաքական երկխոսությամբ, արտաքին քաղաքական ոլորտում լայն համակարգմամբ, կառուցողական համագործակցությամբ միջազգային և տարածաշրջանային հարթակներում։

Ս.Սարգսյանի խոսքով, Երևանն ու Մոսկվան արդյունավետ համագործակցում են անվտանգության, ռազմական և ռազմա-տնտեսական ոլորտներում։



loading...