Դատախազությունն ընթացք է տվել քաղաքացուն Սևանի ոստիկանությունում խոշտանգելու դիմումին


Դատախազությունն ընթացք է տվել քաղաքացուն Սևանի ոստիկանությունում խոշտանգելու դիմումին
Օգոստոս 23 17:19 2017

ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է քաղաքացի Սեւակ Ոսկանյանի` Սեւանի ոստիկանությունում խոշտանգումների վերաբերյալ դիմումը, որն իր facebook-ի էջում հրապարակել էր ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

«Դիմումն ստացել ենք երեկ, այն արդեն մուտքագրվել է, ընթացք է տրվել դիմումին: Ըստ անհրաժեշտության կներկայացնենք նաեւ լրացուցիչ տեղեկություններ»,- Armday.am-ին  ասացին դատախազությունից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ ասացին, որ հրապարակմանը ծանոթ են, այն կուսումնասիրվի եւ հետագա ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ավելի վաղ քաղաքացի Սեւակ Ոսկանյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` ահազանգելով, որ իրեն բերման են ենթարկել Սեւանի ոստիկանություն, որտեղ խոշտանգել են, սպառնացել ու կորզել ցուցմունքներ: Սեւանի բնակչին սպառնացել են «տրուբի նստեցնել»:

Քաղաքացու դիմումը տարածել էր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:



loading...