Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն թանկացել է մոտ 1,5 դրամով


Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն թանկացել է մոտ 1,5 դրամով
Օգոստոս 23 16:29 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 23-ին, կազմել է 478.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 612.45 դրամ (նվազել է 1.63 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 563.73 դրամ (աճել է 1.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.10 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 261.87 դրամ, ոսկի՝ 19,758.36 դրամ, պլատին՝ 14,985.71 դրամ։

Օգոստոսի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: