Թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում գողությունը բացահայտվեց


Թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում գողությունը բացահայտվեց
Օգոստոս 23 18:00 2017

Օգոստոսի 22-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արտաշես Բ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 33.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արտաշես Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, նշված գումարը գողացել է թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի քաղաքացուհու պայուսակից:

Պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է 38-ամյա Գյուլնարա Ս.-ն է:

Կատարվում է հետաքննություն: