Խոշոր վթար Ստեփանավանի թունելում. օպերլիազորը Nissan-ով մխրճվել է «ԶԻԼ»-ի մեջ, կան վիրավորներ


Խոշոր վթար Ստեփանավանի թունելում. օպերլիազորը Nissan-ով մխրճվել է «ԶԻԼ»-ի մեջ, կան վիրավորներ
Օգոստոս 23 16:08 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 11:54-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած (ավտոմեքենայում արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ստեփանավանի թունելի մեջ բախվել են Վանաձորի բնակիչ 26-ամյա Նարեկ Թ.-ի վարած Nissan մակնիշի 25 GG 525 համարանիշի եւ 56-ամյա Վալերիկ Շ.-ի վարած «ԶԻԼ 130» մակնիշի 34 DՏ 174 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով Nissan-ի վարորդ Նարեկ Թ.-ն ու նրա ուղեւոր 59-ամյա Վարուժան Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Նարեկ Թ.-ն աշխատում է Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ վիրավոր Վարուժան Թ.-ն նրա հայրն է։