Աբխազիայում հայ պետավտոտեսուչին դաժան ծեծի են ենթարկել և կտրել ականջը


Աբխազիայում հայ պետավտոտեսուչին դաժան ծեծի են ենթարկել և կտրել ականջը
Օգոստոս 23 15:12 2017

Աբխազիայի Սուխումի քաղաքի պետավտոտեսչության ծագումով հայ աշխատակից Ալբերտ Զեբելյանը իր տան առջեւ հարձակման է ենթարկվել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել, այդ թվում՝ կտրված է նրա ականջը:

Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, երբ օգոստոսի 20-ին Ալբերտ Զեբելյանը կանգնեցրել է մի մեքենա, որի ղեկին է եղել 1992 թ.-ին ծնված Այնար Ավիձբան: Զեբելյանը մեքենայի տեխանձնագրի բացակայության համար տուգանք է ձևակերպել:

Օգոստոսի 21-ին, երբ Զեբելյանը հանձնել է հերթափոխը ևվերադարձել տուն, նրան այնտեղ սպասելիս են եղել Այնար Ավիդզաբան և եւս մի տղամարդ, որի անձը դեռեւս չի պարզվել: Նրանք հարձակվել են Զեբելյանի վրա եւ ծեծի ենթարկել:

Պետավտոտեսուչին հոսպիտալացրել են: