Տխրում եմ, երբ քուրդ բառն եմ օգտագործում․ Էրդողան


Տխրում եմ, երբ քուրդ բառն եմ օգտագործում․ Էրդողան
Օգոստոս 23 14:00 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հորդանանից վերադառնալու ճանապարհին օդանավում զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Սիրիայի քրդերի հետ կապված խնդրին, ասել է․ «Սիրիայի Աֆրինում Թուրքիայի հետ համահունչ շարժվող քրդեր կան։ Իհարկե կան նաեւ քրդական PYD-ի հետեւորդներ։ Ես քուրդ բառն օգտագործելիս տխրում եմ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մեր քուրդ եղբայրների հետ որեւէ խնդիր չունենք։ Օրինակ, իմ երկրում մեր հետ միասին ապրող քուրդ եղբայրներ կան։ Չի կարելի բոլոր քրդերին համարել PKK-ի կողմնակից։ Նույն իրավիճակն է նաեւ Սիրիայի Աֆրինում։ Այնտեղ Թուրքիայի հետ շարժվող քրդական ցեղեր կան»։