Մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ծառայությունը դարձել է առավել անվտանգ. Արցախի նախագահի խորհրդական


Մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ծառայությունը դարձել է առավել անվտանգ. Արցախի նախագահի խորհրդական
Օգոստոս 23 13:02 2017

Արցախում մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ծառայությունը դարձել է առավել անվտանգ: Այս մասին նշել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո բազմիցս խոսվել է առաջնագծի լրակահավորման, ամրաշինական գործողությունների, վերազինման, սահմանը տեխնիկական միջոցներով ապահովման անհրաժեշտության մասին:

Այս ընթացքում իսկապես ահռելի աշխատանք է տարվել, որի արդյունքում ծառայությունը որակապես լրիվ այլ մակարդակի է հասցվել:

Մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ծառայությունը դարձել է առավել անվտանգ, հակառակորդի շարժերը՝ առավել կանխատեսելի, զսպող մեխազնիմները՝ առավել արդյունավետ»,-գրել է նա Facebook-ի իր էջում: